Եթե մի փոքր լուրջ վերլուծենք, ինձ թվում է` իրավիճակը հետևյալն է.
Իսրայելն ամեն կերպ փորձում է ԱՄՆ-ին ներգրավել Իրանի ռեժիմը ֆիզիկապես տապալելու պրոցեսի մեջ: ԱՄՆ-ն այդքան էլ հակված չէ դրան, բանակցում է ու նշաններ կան, որ կարող է գործարքի գնալ:
Սա բնականաբար Թել Ավիվի սրտով չէ, ու այս զանգվածային հարձակմամբ փորձում է կանխել դա:
Սա մեծ հաշվով պրովոկացիա էր. եթե Իրանը փորձի հակահարված տալ, սա կնշանակի գործարքի չեղարկում:
Եթե նախընտրի գործարքը, ապա կսահմանափակվի սիմվոլիկ սալյուտներով:
Իրանը բազմահազարամյա փորձություններով է անցել, կգտնի իր համար լավագույն տարբերակը ( անշուշտ` խորհրդակցելով Չինաստանի ու Ռուսաստանի հետ): Մենք ի՞նչ պետք է անենք, այնքան էլ պարզ չէ:
Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ